Single Blog Title

This is a single blog caption

Պիկեն ճանաչվել է Կատալոնիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ճանաչվել է Կատալոնիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Դեկտեմբերի 3-ին Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան շրջանի լավագույն մարզիկների պարգևատրման արարողություն է անցկացրել:

«Ես շատ հպարտ եմ ստանալու այս մրցանակը: Շատ շնորհակալ եմ իմ թիմակիցներին: Հուսով եմ՝ մեզ հաջողակ տարի է սպասում», – նշել է Պիկեն:

Պիկեն «Բարսելոնայում» է 2008 թվականից: 2004 թվականից պաշտպանը խաղում է նաև Կատալոնիայի ազգային հավաքականում: «Բարսելոնայի» հետ Պիկեն 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինրպես նաև 6 անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթն ու Սուպերգավաթը: