Single Blog Title

This is a single blog caption

Պիկեն գնահատել է Դեմբելեի խաղը մրցաշրջանի մեկնարկում

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն գնահատել է թիմի ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի խաղը մրցաշրջանի մեկնարկում։

«Դեմբելեն հիասքանչ էր իրեն դրսևորում միջմրցաշրջանային խաղերում, իսկ հիմա էլ հիասքանչ ֆուտբոլ է խաղում մրցաշրջանում։ Սակայն մենք պետք է հասկանանք, որ նա շատ երիտասարդ է, և որ նրա առաջին տարին Բարսելոնայում հեշտ չի դասավորվել։ Նա շատ բան կարող է մեզ տալ, քանի որ երիտասարդ է և ունի բոլոր հնարավորությունները աճելու»: