Single Blog Title

This is a single blog caption

Պիկեն չի մասնակցել հավաքականի մարզմանը.

Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան ժերար Պիկեն միակ ֆուտբոլիստն է ազգային ընտրանու կազմում, որը չի մասնակցել մարզմանը: Սակայն նրա բացակայությունը ոչ մի կապ չուներ ծնկի վնասվածքի հետ, որը վերջերս անհանգստացնում էր Պիկեին: Իրականում բարձրացել էր ֆուտբոլիստի ջերմությունը: Այս մասին տեղեկացնում է Mundo deportivo-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը մարտի 23-ին կխաղա Գերմանիայի, իսկ մարտի 27-ին՝ Արգենտինայի հավաքականի դեմ: