Single Blog Title

This is a single blog caption

Պիկեն ցանկանում է թենիսի մեգամրցաշար կազմակերպել

Kosmos ներդրումային կազմակերպությունը, որը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Ժերար Պիկեն, ցանկանում է կազմակերպել թենիսի տղամարդկանց մրցաշար՝ Majesty Cup անունով:

Ծրագրվում է, որ դրան կմասնակցեն 64 թենիսիստ, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի 10 միլիոն դոլար: Մրցաշարի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ ամբողջ գումարը ստանալու է միայն հաղթողը, իսկ մնացած 63 թենիսիստներն ընդհանրապես ոչինչ չեն ստանալու:

Majesty Cup-ը ցանկանում են անցկացնել սեպտեմբերին՝ US Open-ից մեկ շաբաթ հետո: