Single Blog Title

This is a single blog caption

Պիկեն 2020 թվականին կարող է ավարտել կարիերան

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերարդ Պիկեն կարող է ավարտել կարիերան 2020 թվականին, երբ կլինի 33 տարեկան։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Պիկեն կարող է ավարտել կարիերան և արդեն մյուս տարվանից` 2021  թվականից, կարող է զբաղեցնել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը։

Հաղորդվում է նաև, որ նման պարագայում մարզչական գործում Պիկեն ուզում է տեսնել Չավիին ու Անդրես Ինիեստային, իսկ ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնում տեսնում է Կառլես Պույոլին։