Single Blog Title

This is a single blog caption

Պիկեն՝ «Ռեալի» նկատմամբ իր ցուցաբերած վերաբերմունքի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն նշել է, որ չի զղջում սոցիալական ցանցերում իր կողմից «Ռեալի» հասցեին հնչեցված սուր արտահայտությունների համար: Վերջին ժամանակներս Պիկեն հաճախ է աչքի ընկել դրանով և որպես կանոն ստացել է «սերուցքայիններից» պատասխան:

«Ես արտահայտվում եմ սոցիալական ցանցերում: Հանդիսանում եմ իմպուլսիվ մարդ և դա նկատելի է: Բայց ես միշտ անում եմ դա հարգանքով, աշխատելով չվիրավորել իմ մրցակցին: Հնարավոր է, որ ես օբյեկտիվ չեմ «Ռեալի» նկատմամբ իմ հարձակումների մեջ, սակայն ես պաշտպանում եմ «Բարսելոնայի» գույները: Ռամոսի հետ ունեմ հարգալից և սրտալից հարաբերություններ: Ես արդեն ասել եմ, որ այս ամենը ընդհամենը ներկայացում է»,- ասել է Իսպանիայի հավաքականում հանդես եկով պաշտպանը: