Single Blog Title

This is a single blog caption

Պիկեին 6 ամսվա ազատազրկում է սպառնում

«Բարսայի» պաշտպան Ժերար Պիկեն իրավախախտում է արել:

Իսպանացուն կանգնեցրել են ոստիկաններն այն ժամանակ, երբ նրա վարորդական իրավունքի վրա այլեւս բալեր չեն եղել: Իսպանիայում վարորդական իրավունքին տալիս են 12 բալ: Տարբեր տեսակի խախտումների պատճառով դրանք գնալով պակասում են:

Եթե այլեւս միավոր չկա, վարորդը մեքենայի ղեկին նստելու իրավունք այլեւս չունի:

Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, Պիկեին սպասում է պատիժ: Նման խախտման համար նա կարող է ստանալ 6 հազար եվրոյի տուգանք եւ մինչեւ 6 ամսվա ազատազրկում: