Single Blog Title

This is a single blog caption

Պիկե. «Ռամոսը պետք է երկրորդ դեղին քարտը ստանար»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ կայացած առաջին խաղի մասին, որն ավարտվել է 1:1 հաշվով:

«Լաոսը տաօրինակ որոշումներ էր ընդունում: Մենք պետք է համակերպվեինք դրանց հետ: Ռամոսը պետք է երկրորդ դեղին քարտը ստանար, բայց ինչ արած: Ընդհանուր առմամբ, մենք լավ խաղ անցկացրեցինք:

Գիտեինք, որ վնասվածքը փոքր ինչ անհանգստացնում է Մեսսիին: Առջևում կարևոր խաղեր կան և լավ կլինի, որ նա այդ խաղերին առողջ մոտենա: Հասկանում էինք, որ եթե Մեսսին մասնակցեր ամբողջ խաղին, ապա կարող էր իրեն վնաս հասցնել: Նա նախընտրեց փոխարինման դուրս գալ երկրորդ կեսում: Մենք լավ արդյունքի հասանք: Ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում»,- Պիկեի խոսքերն է մեջբերել Marca-ն: