Single Blog Title

This is a single blog caption

Պիկե. «Ուզում եմ, որ Լև Յաշինից հետո ևս մեկ դարպասապահ արժանանա «Ոսկե գնդակին»

Կտալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն կարծում է, որ Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնը արժանի է «Ոսկե գնդակին» այս մրցաշրջանում:

«Լավ կլիներ, եթե «Ոսկե գնդակը» նվաճեր Բուֆֆոնը: Նա հաղթել է Իտալիայի առաջնությունն ու գավաթը, և հիմա նա ունի հնարավորություն հաղթելու Չեմպիոնների Լիգան:

Նա վաստակել է այդ մրցանակը իր ամբողջ կարերայում և մրցաշրջանում, որը նա փայլուն անցկացրեց «Ծեր սինյորայի» կազմում: Վատ չէր լինի, եթե Լև Յաշինից հետո ևս մեկ դարպասապահ արժանանար «Ոսկե գնդակին»:

Նաև ո՞վ կարող է հաղթել «Ոսկե գնդակը»: Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում և պատմության մեջ: Այս մրցաշրջանում նա հաղթել է «Ոսկե խաղակոշիկը»: Նրանք երկուսն էլ արժանի են դրան:

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կընթանա երկու հիանալի ակումբների միջև: «Յուվենթուսը» զարգանում է արդեն երկար տարիներ: Նրանք ունեն Բուֆֆոնի նման հիանալի ֆուտբոլիստ, որը առաջին անգամ կարող է հաղթել այդ մրցանակը: