Single Blog Title

This is a single blog caption

Պիկե. «Ուրախ կլինենք տեսնել Պոգբային մեր թիմում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է Պոգբայի՝ հնարավոր տեղափոխության մասին հարցին:

«Ես շատ քիչ եմ տեղյակ «Յունայթեդում» Մոուրինյոի հետ նրա հարաբերությունների մասին:

Պոգբան շատ լավ ֆուտբոլիստ է: Նա հիմա հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում:

Մենք ուրախ կլինենք տեսնել նրան այստեղ: Բայց նա ՄՅՈւ-ի ֆուտբոլիստ է: Եթե ինչ-որ մեկը եւ պետք է խոսի այդ մասին, ակումբն է»,- ասել է Պիկեն: