Single Blog Title

This is a single blog caption

Պիկե. «Հույս ունեմ՝ ինձ ոչ ոք չի վիրավորի «Կամպ Նոուում»»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի Գավաթի ¼ եզրափակչում «Էսպանյոլից» կրած պարտությունից հետո խոսել է մրցակցի երկրպագուների պահվածքի մասին, որոնք վիրավորել էին իրեն և իր կնոջը՝ Շակիրային:

«Չարժե կռվել այս առիթով: Մենք գիտենք, որ «Էսպանյոլի» հետ արտագնա խաղերը բարդ են: Հույս ունեմ՝ նման բան տեղի չի ունենա «Կամպ Նոուում», և ոչ ոք ինձ չի վիրավորի կամ իրեր չի նետի դաշտ»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sport-ը: