Single Blog Title

This is a single blog caption

Պիկե․«Միայն Չեմպիոնների լիգայի վրա կենտրոնանալը ինքնասպանություն է»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն խոսել է իր թիմի նպատակների մասին այս մրցաշրջանում։

«Չեմպիոնների լիգան կարևորագույն մրցաշար է, քանզի այնտեղ խաղում են լավագույն ֆուտբոլիստները։ Սակայն մենք այնտեղ ընդամենը մի քանի հանդիպում ենք անցկացնում, և պետք չէ ամբողջ ուշադրությունը սևերել այդ մրցաշարի վրա։ Բոլոր ուժերը կենտրոնացնել Չեմպիոնների լիգայի վրա՞․դա ուղղակի ինքնասպանություն է։ Առաջնությունը մի մրցաշար է, որտեղ դու պետք է միշտ կենտրոնացած լինես։ Այն յուրատեսակ մարտահրավեր է, որը ցույց է տալիս, թե իսկապես լա՞վն ես դու, թե՞ ոչ։ Մենք երբեք չենք հաղթել Չեմպիոնների լիգան առանց Լա լիգան հաղթելու։ Այնպես որ կենտրոնանում ենք առաջնության վրա, որպեսզի հասկանանք, թե արդյունքում որտեղ կհայտնվենք»,-31-ամյա իսպանացու խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկային երկու տուրերից հետո «Բարսելոնան» վաստակել է 6 միավոր։