Single Blog Title

This is a single blog caption

Պիկե․«Ինձ չեմ տեսնում մարզչի դերում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ժերար Պիկեն մարզական կարիերան ավարտելուց հետո չի պլանավորում մարզչական կարիերա սկսել։

«Չեմ տեսնում ինձ մարզչի դերում։ Ինձ դուր է գալիս բիզնեսը։ Չեմ տեսնում ինձ երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատող մարզչի դերում»,- իսպանացու խոսքերն է փոխանցում As-ը։

Նշենք, որ Պիկեի ղեկավարած ընկերությունը զբաղվում է Դևիսի գավաթի թենիսի մրցաշարի կազմակերպմամբ։