Single Blog Title

This is a single blog caption

Պետի. «Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց նա առաջատար չէ»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Էմմանուել Պետին քննադատել է կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիին ու նրա հավաքականին:

«Մեսսին առաջատար չէ: Նա Ռոնալդու չէ այդ առումով: Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց նա պետք է ցուցաբերի այդ մենթալիտետը: Նա պետք է ուշքի գա: Երբ «Բարսելոնայում» ամեն ինչ լավ է, նա հիասքանչ խաղացող է: Բայց մենք տեսանք Չեմպիոնների լիգայում. երբ ինչ-որ բան  նրանց օգտին չի դասավորվում, նա կարող է կորել դաշտում: Մեսսին չկա, նա չի վազում, չի քայլում: Նրան չի անհանգստացնում գնդակը:

Ողջ արգենտինական թիմն իր տեսքով ցույց տվեց, որ նրանք ինքնավստահություն չունեն, չեն վստահում մեկը մյուսին: Ելնելով տեսածից՝ չեմ կարծում, որ Արգենտինան հեռու կգնա: Մենք հիշում ենք Արգենտինայի բազում թիմեր անցյալում մեծագույն խաղացողներով, բայց այս թիմը նրանցից շատ հեռու է: Նրանք սարսափելի տեսք ունեն», – Պետիի խոսքերն է մեջբերել Goal-ը: