Single Blog Title

This is a single blog caption

Պաուլո Դիբալան խոսել է Մեսսիի մասին

Արգենտինայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան խոսել է հավաքականում իր թիմակցի՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Ամեն օր Մեսսիին տեսնելն ու նրա հետ մարզվելը անհավանական է։ Նրանից շատ բան կարելի է սովորել։

Մունդիալը հաղթելը շատ դժվար է։ Մեզ համառ պայքար է սպասվում։ Սակայն բոլոր ժամանակների աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մեր թիմում է հանդես գալիս, և ամեն ինչ կանենք այդ տիտղոտը նվաճելու համար։

Ես ինձ երջանի եմ զգում՝ գիտակցելով, որ պետք է օգնեմ Լեոին Մունդիալում։ Նրա կողքին խաղալը իսկական պատիվ է ինձ համար։ Ավելին, դա բոլորի երազանքն է»,- Դիբալայի խոսքերը մեջբերել է Mundo Deportivo-ն։