Single Blog Title

This is a single blog caption

Պաուլո Դիբալա. «Հիմա մենք զգում ենք նույն զգացողությունները, որոնք զգացել է «ՊՍԺ»-ն»

Թուրինի «Յուվենթուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում դարձավ դուբլի հեղինակ, կիսվել է 1/4 եզրափակչի պատասխան խաղից սպասելիքներով:

«Սա հիանալի արդյունք է: Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել: «Բարսելոնան» էլ ուներ բավականին հնարավորություններ, բայց մենք կարողացանք պաշտպանել մեր դարպասները: Գլխավորը թիմին օգնելն է, ոչ թե ամբողջ խաղի ժամանակ գնալ առաջ և փորձել միայնակ գոլ խփել:

Ճիշտ է, հիմա մենք կզգանք այնպիսի զգացողություն, որոնք զգացել է «ՊՍԺ»-ն. Մենք գիտեն, թե կատալոնացիները ինչպես են խաղում և անում ամեն հնարավորը, որպեսզի անցնեն հաջորդ փուլ: Այժմ պատրաստվում ենք, ինչպես այս խաղում: Մեր համար հեշտ չի լինի «Նոու Կամպում», սակայն մենք պետք է օգտվենք հարմար առիթից», – ասել է արգենտինացին: