Single Blog Title

This is a single blog caption

Պաուլինյոն շարքից դուրս է մնացել մեկ ամսով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաուլինյոն վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի շրջանակներում «Էսպանյոլի» դեմ կայացած առաջին հանդիպման (0:1) ժամանակ:

29-ամյա բրազիլացին փոխարինվել է հանդիպման 54-րդ րոպեին, ինչից անմիջապես հետո հանել է խաղակոշիկները և սառույց դրել աջ կոճի վրա:

Ինչպես հայտնում է AS-ը՝ խաղացողի վնասվածքը շատ լուրջ է և նա բաց կթողնի առնվազն մեկ ամիս: