Single Blog Title

This is a single blog caption

Պաուլինյոն պատմել է իր կարիերայի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաուլինյոն հարցազրույցի ժամանակ խոսել է իր կարիերայի և առաջին քայլերի մասին.

«Երբ ես 16 տարեկան էի, համարձակություն գտա և գնացի խաղալու Լիտվիայում ու Լեհաստանում, որպեսզի փողով օգնեի ընտանիքիս: Լիտվիայում ես ենթարկվում է ռասիստական հարձակնումների, բայց դրանք դրական փորձ էին ինձ համար, որովհետև ես դրանից հետո ավելի հասուն դարձա:

«Տոտտենհեմում» իմ առաջին մրցաշրջանը հիանալի էր, բայց երկրորդ տարում բավականին դժվարություններ ունեցա: Այնուամենայնիվ, ես չեմ զղջում այդ տեղափոխության համար:

Ինձ դուր է գալիս նաև Չինաստանում ունեցած իմ խաղային փորձը: Նրանք առանձնահատուկ մշակույթ ունեն:

Իմ՝ Բարսելոնա գալու հենց առաջին օրը ահաբեկչություն տեղի ունեցավ: Ես այլև չէի կարող այդ ամենի միջով ևս մեկ անգամ անցնել: Այդ օրը յուրահատուկ էր ինձ համար, սակայն իմ մեջ մնացին տխուր հիշողություններ:

Հենց սկզբից ինձ շատ լավ ընդունեցին ակումբում, և այստեղ հիանալի մթնոլորտ է տիրում: Դրա շնորհիվ ես արագ հարմարվեցի», – ասել է Պաուլինյոն: