Single Blog Title

This is a single blog caption

Պաուլինյո. «Նեյմարը ինձ խորհուրդ տվեց տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն պատմել է, որ մինչ կատալոնական ակումբ տեղափոխվելը Նեյմարը նրան խորհուրդ է տվել տեղափոխվել «Բարսելոնա», որտեղ նա կլինի երջանիկ: Սակայն Նեյմարը մինչ Պաուլինյոյի տրանսֆերը արդեն տեղափոխվել էր ՊՍԺ:

«Բանակցությունների ընթացքում Նեյմարը ինձ ասաց, որ ես միանամ ակումբին, որովհետև այստեղ ես կլինեմ երջանիկ  և ինձ դուր կգա այստեղ: Նա աջակցում էր ինձ, փորձում էր անել ամեն ինչ, որպեսզի գործարքը շուտ կայանա: Չնայած այն բանին, որ Նեյմարը հեռանում էր, նա համոզիչ էր», — ասել է Պաուլինյոն Globo Esporte-ին տված հարցազրույցում:

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Պաուլինյոն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել է 3 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում: