Single Blog Title

This is a single blog caption

Պաուլինյո. «Ինյեստան դաշտում այնպիսի բաներ է անում, որոնք ես երբևէ չեմ տեսել»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաուլինյոն գովեստի խոսքեր է ուղղել իր խաղընկեր Անդրես Ինյեստայի հասցեին: Բրազիլիայի հավաքականի խաղացողը համալրել էր կատալոնացիների շարքերը այս մրցաշրջանի սկզբում:

«Ես մի քանի անգամ հնարավորություն ունեցել եմ խաղալ Ինյեստայի դեմ: Այս ամիսների ընթացքում ես «Բարսելոնայում» ավելի շատ դիտորդի կարգավիճակում էի: Շատ եմ ուշադրություն դարձնում Ինյեստային, որով հիանում եմ: Նա առանձնանում է մյուսներից, այդ պատճառով ես միշտ փորձում եմ հետևել նրա գործողություններին և խաղի ժամանակ զբաղեցրած դիրքին:

Ինյեստան օրինակել ֆուտբոլիստ է: Մարզումների և խաղերի ժամանակ նա այնպիսի բաներ է անում, որոնք ես երբեք չեմ տեսել: Երբեմն մտածում ես, որ նա 3-4 հպում է կատարել գնդակին, իսկ Ինյեստան ընդամենը մեկն է կատարել: Նրա գործողությունները հնարավոր չէ կանխագուշակել»,- Պաուլինյոյի խոսքերն է մեջբերում Globosporte-ը: