Single Blog Title

This is a single blog caption

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Որոշում է կայացվել «Բարսելոնա»-«Նապոլի» խաղի անցկացման վերաբերյալ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-«Նապոլի» խաղը, որը կկայանա մարտի 19-ին, կանցկացվի առանց հանդիսականների:

Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի թվիթերյան պաշտոնական էջը:

Նման որոշման պատճառը կորոնավիրուսի լայն տարածումն է նաև Իսպանիայում:

Հիշեցնենք, որ ԵԼ-ի և ՉԼ-ի մի քանի հանդիպումներ Իսպանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում անցկացվելու են առանց հանդիսականների: