Single Blog Title

This is a single blog caption

Պաշտոնական. Մինան հեռացավ «Բարսելոնայից»

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է «Էվերտոնի» հետ Յեռի Մինայի տրանսֆերի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման մասին:

Տրանսֆերի արժեքն է 30,25 միլիոն եվրո, ևս 1,5 միլիոն եվրո` բոնուսների տեսքով:

Մոտ օրերս ակնկալվում է, որ կոլումբացին կստորագրի պայմանագիրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Զենիթը», ՄՅՈՒ-ն, «Լիոնը»:  Պաշտպանը մոտ էր մանկունիացիների հետ պայմանագրի ստորագրմանը, սակայն տրանսֆերը ձախողվել է:

Յեռի Մինան «Բարսելոնա» էր տեղափոխվել այս տարվա հունվարին: Անցած մրցաշրջանում անցկացրած 5 հանդիպումներում նա դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: