Single Blog Title

This is a single blog caption

Պաշտոնական. Մեսսին բաց կթողնի երեք շաբաթ

Պաշտոնապես հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ձեռքի վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ Մեսսին ունի աջ ձեռքի ոսկորների ճեղքվածք: Նա բաց կթողնի մոտավոր երեք շաբաթ»,- նշված է «Բարսայի» հայտարարության մեջ:

Նշենք, որ Մեսսին վնասվածք էր ստացել «Սևիլիայի» դեմ խաղում` Ֆրանկո Վասկեսի հետ բախման արդյունքում: