Single Blog Title

This is a single blog caption

Պաշտոնական հայտարարություն | Penya Blaugrana Yerevan

«Պենյա Բլաուգրանա Երեւանը»՝ ՖԱ «Բարսելոնայի» ֆան ակումբը Հայաստանում, երեկ՝ մարտի 31-ին պաշտոնական նամակ է ստացել կատալոնական ակումբից: Նամակում նշված է.

«Հարգելի PB Yerevan, ՖԱ «Բարսելոնայում» կայացավ երկրպագուների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր համաժողովը, որի ընթացքում քննարկվում են տարբեր երկրներում մեր թիմի ֆան ակումբներին պաշտոնական կարգավիճակների շնորհումը:

Ժողովի ընթացքում քննարկվեց նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կողմից ստացված հայտը, որը դիտարկման փուլում էր նախորդ տարվա հուլիսից: «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի երկրպագուական ակումբների համաշխարհային ֆեդերացիան որոշում կայացրեց մերժել ձեր ֆան ակումբին պաշտոնական կարգավիճակ շնորհելու հայտը հետեւյալ պատճառներով.

  • «Պենյա Բլաուգրանա Երեւանը» հիմնադրվել է Հայաստանում, որի բնակչությունը կազմում է մոտ 3 միլիոն մարդ: ՖԱ «Բարսելոնան» համախարհային ճանաչում ունեցող ակումբ է, որին երկրպագում են հարյուր միլիոնավոր ֆուտբոլասերներ աշխարհի տարբեր ծայրերից: ՖԱ «Բարսելոնայում» գիտակցում են, որ նման փոքրաթիվ բնակչություն ունեցող պետությունում չի կարող լինել մեր թիմի երկրպագուների այնպիսի քանակ, որպեսզի իմաստ լինի բացել պաշտոնական ֆան ակումբ:
  • «Պենյա Բլաուգրանա Երեւանի» ներկայացրած ոչ մի հայտում նշված չէ, որեւէ հասցե, որտեղ բացվել է փաբ, սրճարան կամ ռեստորան՝ անվանակոչված ՖԱ «Բարսելոնային» մոտ անունով:
  • «Պենյա Բլաուգրանա Երեւանը» գործունեություն է ծավալում արդեն 9 ամիս, որի ընթացքում կազմակերպել է բավական փոքրաթիվ միջոցառումներ, ինչը խոսում է վերջինիս պասիվության մասին:
  • «Պենյա Բլաուգրանա Երեւանը» չի հավաքել անհրաժեշտ 1000 երկրպագուների հայտերը 9 ամսվա ընթացքում:

Ուստի, ՖԱ «Բարսելոնան» իմաստ չի տեսնում բացել պաշտոնական ֆան ակումբ Հայաստանում:

Այնուամենայնիվ, ՖԱ «Բարսելոնան» շնորհակալություն է հայտնում Երեւանին՝ հետաքրքրության համար, մաղթում հաջողություն՝ հետագա գործունեության ընթացքում»,- նշված է նամակում:

«Պենյա Բլաուգրանա Երեւանն» իր հերթին հայտնում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կբողոքարկի ՖԱ «Բարսելոնայի» կայացրած որոշումն ու կփորձի ստանալ եւս մեկ հայտ ներկայացնելու հնարավորություն: Մենք ամեն ինչ անելու ենք՝ այս ամիսների ընթացքում մեր կատարած աշխատանքը ջուրը չգցելու համար:

Հարգանքներով՝ «Պենյա Բլաուգրանա Երեւան»

________________________________________________________

Եվ վերջում՝ ՖԱ «Բարսելոնայի» հայաստանյան ֆան ակումբը ցանկանում է շնորհավորել հայրենակիցներին ապրիլի մեկի՝ Հիմարների միջազգային օրվա կապակցությամբ ու մաղթել, որ նման վատ լուրեր, անգամ հումորով, երբեք մեկս մյուսին չհայտնենք: