Single Blog Title

This is a single blog caption

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համաձայնեցրել են Արթուրի տրանսֆերը

Կատալոնական «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության են հասել Արթուր Մելոյի տրանսֆերի շուրջ: Այս մասին հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

«Յուվենտուսը» ֆուտբոլիստի համար կվճարի 72 միլիոն եվրո, ինչպես նաև ևս 10 միլիոն եվրո՝ որպես բոնուս: Արթուրը «Բարսելոնայում» կմնա մինչև 2019/20 մրցաշրջանի պաշտոնական ավարտը:

Բրազիլացի կիսապաշտպանը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Գրեմիոյից»: Կատալոնական ակումբում նա 72 խաղի է մասնակցել բոլոր մրցաշարերում: