Single Blog Title

This is a single blog caption

Պաոլորոսո. «Մեսսին երեխայի նման լաց էր լինում»

Արգենտինայի հավաքականի ֆիզպատրաստվածության նախկին մարզիչ Էլվիո Պաոլորոսոն պատմել է, թե ինչպես է արձագանքել Լիոնել Մեսսին 2016-ի Ամերիկայի գավաթի եզրափակչում կրած պարտությանը:

Այդ եզրափակչում Արգենտինան 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում պարտվեց Չիլիի ընտրանուն:

«Գիշերը ժամը երկուսին ես գտա Մեսսիին, ով բոլորովին միայնակ էր մնացել: Նա այնպես էր լաց լինում, ինչպես մայրիկին կորցրած փոքրիկ երեխան: Մեսսին շատ հիասթափված էր և ոչ ոք չէր կարողանում նրան հանգստացնել:

Ես գրկեցի նրան և մենք միասին շարունակեցինք լաց լինել»,- Պաոլորոսոյի խոսքերն է մեջբերել Radio Cut-ը: