Single Blog Title

This is a single blog caption

Պակո Ալկասեր. ««Բարսելոնայից» հեռացա, որ երջանիկ լինեմ»

«Բարսելոնայի» հարձակվող Պակո Ալկասերը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», խոսել է կատալոնական ակումբի մասին.

«Գերմանիայում ամեն ինչ լավ է, ես ինձ լավ եմ զգում: Ամեն օր կաշխատեմ, որ ամեն ինչ այսպես էլ շարունակվի: «Բարսելոնայում» երկու տարի խաղալուց հետո, պետք է որոշում կայացնեի: Ես առաջատար դիրքում չէի և երջանիկ չէի, դրա համար էլ հեռացա, որպեսզի խաղամ և երջանիկ լինեմ»,- Պակոյի խոսքերն է մեջբերում «Todomercado»-ն: