Single Blog Title

This is a single blog caption

Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կոչը՝ Մեսսիին

Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբը արաբ ու մահմեդական երկրպագուներին կոչ է արել այրել «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի լուսանկարներն այն դեպքում, եթե նա մասնակցի Իսրայելի հետ ընկերական խաղին: Այս մասին հաղորդում է AP News-ը:

Ռաջուբն իր հայտարարությունն արել է Ռամալլահում արգենտինացի ներկայացուցիչների գրասենյակի մոտ կայացած բողոքի ցույցերից հետո: Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը կոչ է արել արգենտինական կողմին չեղյալ համարել Իսրայելի հետ խաղը:

«Մեսսի, մի՛ մեկնիր: Մի՛ վերականգնիր ռասիզմի դեմքը»,- ասել է Ռաջուբը:

Իսրայելի ու Արգենտինայի հավաքականների միջև ընկերական խաղը կկայանա հունիսի 9-ին Երուսաղեմում: