Single Blog Title

This is a single blog caption

Ով կարող է փոխարինել Նեյմարին «Բարսելոնայի» կազմում

222 միլիոն եվրո և ազատ մնացած ձախ եզր. Ով և ինչպես կարող է փոխարինել Նեյմարին.

Օգոստոսի 3-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 23:30-ին Նեյմար Ժունիոր Սանթոսը պայմանագիր ստորագրեց ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ՝ ստանալով 35 միլիոն եվրո աշխատավարձ: Չգիտեմ ում համար է դա ուրախալի լուր, ում համար՝ ոչ, սակայն մենք այժմ ունենք այն, ինչ ունենք:

Առկա է այլ մտահոգություն.

Խոսքը  222 միլիոնի և ազատ մնացած ձախ եզրի մասին է, որտեղ Դեուլոֆեուն միայնակ «գլուխ հանել» հաստատ չի կարողանա:

Գրիզման, Դիբալա և իհարկե Դեմբելե, սրանք են Նեյմարին փոխարինելու բոլոր հնարավոր տարբերակները, որոնք այժմ կփորձենք վերլուծել միասին:

Картинки по запросу antoine griezmann

Անտուան Գրիզման. ՓՈՔՐԻԿ ԱՐՔԱՅԱԶՆԸ

26-ամյա ֆրանսիացի հարձակվողի համար «հնդկացիները» պահանջում են 200 միլիոն եվրո, որը «Բարսան» ունի, սակայն Անտուանը ստաբիլ խաղացող չէ, ինչպես Նեյմարը, սակայն հասկանալի է, որ «Աթլետիկոն» նրա համար շատ գումար կպահանջի հարձակվողի և ակումբի միջև եղած մեծ կապվածության պատճառով: Իրականում Գրիզին վատ հարձակվող չէ, սակայն նրա ուժեղ ոտքը ի տարբերություն Նեյմարի ձախն է, իսկ ձախ եզրում ձախ ոտքն օգտագոծել կարող է միայն ամենակարող Մեսսին: Բոլոր դեպքերում նրան թիմում շատ է ցանկանում տեսնել «Բարսայի» «նախագահ» Ժոզեպ Բարտոմեուն, և կարելի է ասել, որ նա Գրիզմանի երկրպագուն է ու պատրաստ է նրա համար մեծ գումարներ վճարել, ինչը ամենայն հավանականությամբ դուր չի գա կատալոնական ակումբի երկրպագուներին: Չնայած որ Գրիզմանը Նեյմարին փոխարինելու ամենահավանական տարբերակն է, սակայն եկեք նրան թողնենք մեր ցուցակի հետին մասում: Միաժամանակ դժվար թե արժանապատիվ ֆրանսիացին տեղափոխվի նույն առաջնության մեկ այլ թիմ, եթե իհարկե Բարտոն չկարողանա համոզել՝ օգտագործելով «ՊՍԺ»-ի նեյմարյան տարբերակը:

Картинки по запросу paulo dybala

Պաուլո Դիբալա. «ՆՈՐ ՄԵՍՍԻ»

Չգիտեմ ինչու  բայց «Բարսայի» երկրպագուների մեծամասնությունը «սիրահարվել» է Դիբալային: Շատերը նույնիսկ նրան հասցրել են անվանել «նոր Մեսսի», սակայն արգենտինացի 23-ամյա հարձակվողն իրականում այնպիսին չէ, ինչպիսին նրան պատկերացնում են: Պաուլոն չունի մեծ հեռանկարներ և նույնիսկ չի կարող մի քանի տարուց Մեսսիի հետ համեմատվել: Նաեւ ինչպես արդեն նշել ենք Գրիզմանի դեպքում, Դիբալան ձախլիկ է, որը առաջացնում է իր խնդիրները ձախ եզրում: Իհարկե Դիբալան այժմ ցուցադրում է բարձրակարգ ֆուտբոլ, իհարկե Դիբալան իրենից ներկայացնում է մեծ PR (փիար), սակայն դա չի արդարացնում «Յուվենթուսի» պահանջած 150 միլիոնը: 23-ամյա ֆուտբոլիստը բավականաչափ համակարգող է, նամանավանդ երբ գործի Լեոյի հետ, սակայն եկեք այս ամենին այդքան մեծ նշանակություն չտանք և Պաուլո Դիբալային թողնենք «Բարսայի» (Բարտոմեուի) հայեցողությանը:

Մեր կարծիքով՝ եթե Դիբալա, ապա կիսապաշտպանություն՝ որպես Դոն Անդրեսի փոխարինող:

Картинки по запросу ousmane dembélé

Ուսման Դեմբելե. ԱՊԱԳԱ ՄԵԾԱԳՈՒՅՆԸ

«Բարսայի» ղեկավարությունը հնարավորություն ուներ 20-ամյա երիտասարդին ձեռք բերել դեռեւս երկու տարի առաջ «Ռեննից» 19 միլիոն եվրոյով, սակայն հարձակվողը խելացի գտնվեց և իր ապագայի լուծումը գտավ «Դորտմունդում»: Վերջերս լուրեր են տարածվում, որ «իշամեղուները» Ուսմանի համար պահանջում են ոչ ավել ոչ պակաս 100 միլիոն եվրո: Շատերը կմտածեն, որ շատ է, սակայն այս մեծ հեռանկար ունեցող 20-ամյա ֆրանսիացուն կարելի է նույնիսկ ավելին տալ: Դեմբելեն այլեւս կարող է չվախենալ Բարսայում ունեցած խաղաժամանակի «ծարավից» և հանգիստ ուղեւորվել Կատալոնիա: Իդեալական է համապատասխանում ձախ եզրին և, իհարկե, Բարսայի խաղաոճին: Իհարկե, Մեսսի և Սուարես բարձրակարգ հարձակվողներին հարմարվելու համար կպահանջվի որոշ ժամանակ, սակայն դա տրվում է բոլորին: 100 միլիոն եվրոն այս պահի դրությամբ Բարսայի համար «խաղ ու պար է», մանավանդ Դեմբելեի նման հեռանկարային, 20 տարեկանում փորձառու դարձած, բարձր արագություն և գոլային հոտառություն ունեցող ֆուտբոլիստի համար:

Դեմբելեի պարագայում կարևորում ենք նաև այն, որ «ֆրանսիացին» բավականաչափ ամուր է, վնասվածքներից խուսափող, թեև նրան նույնպես հատուկ է Նեյմարի պես երբեմն «սուզվելը»:

Սպասենք կարևորագույն փոփոխություններին:

Նորայր Բաղդասարյան