Single Blog Title

This is a single blog caption

«Ոսկե խաղակոշիկ». Մեսսին առաջ է անցնում Սալահից

Լա Լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» 2։4 հաշվով հաղթանակ տարավ «Դեպորտիվոյի» նկատմամբ՝ 25-րդ անգամ հռչակվելով Իսպանական Պրիմերայի չեմպիոն։

Լիոնել Մեսսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ աչքի ընկնելով խաղի 37-րդ, 81-րդ և 84-րդ րոպեներին։ Մեկ գոլ էլ խփեց Ֆիլիպե Կոուտինյոն՝ բացելով խաղի հաշիվը։

Այսպիսով, Մեսսին իր գոլերի թիվը հասցրեց 32-ի, և ինչպես լավագույն ռմբարկուն է Իսպանիայում, այնպես էլ «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող համառ պայքարում առաջ անցավ Մոհամեդ Սալահից («Լիվերպուլ»)։