Single Blog Title

This is a single blog caption

Որքա՞ն գումար են ամսական ստանում թոփ-5 եվրոպական լիգաների մարզիչները

L’Equipe-ն հրապարակել է Եվրոպայի ամենաշատ գումար վաստակող մարզիչների ցուցակը։

Աղբյուրի պնդմամբ ամսվա կտրվածքով մինչ հարկեր վճարելը ամենաշատը վաստակում է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Արգենտինացի մասնագետը 3,3 միլիոն եվրո է վաստակում։

«Ռոխիբլանկոսների» գլխավոր մարզչին հաջորդում է Էռնեստո Վալվերդեն։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը 2 միլիոն եվրո է վաստակում ամսեկան մինչ հարկերի վճարումը։ Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։ Պեպ Գվարդիոլայի ամսեկան եկամուտը կազմում է 1,9 միլիոն եվրո։

Իտալիայի Ա սերիայում ամենաբարձր վարձատրվող մարզիչը «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին է (1,14 միլիոն եվրո)։

Բունդեսլիգայում բոլորից շատ վաստակում է Մյունխենի «Բավարիայի» ղեկը ստանձնած Նիկո Կովաչը (580 հազար եվրո)։