Single Blog Title

This is a single blog caption

Օլգա Բուզովան 48 ժամ կանցկացնի «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ

«Բարսելոնայի» հովանավոր Beko ընկերությունն առաջարկել է ռուս երգչուհի Օլգա Բուզովային 48 ժամ լինել «Բարսելոնայի» թիմում:

«Հունիսի 29-ին Օլգա Բուզովան իրեն կփորձի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի դերում՝ հետևելով Մեսսիի և Պիկեի ռեժիմին:

Նա կհետևի ֆուտբոլիստին հատուկ գրաֆիկին: Այս ամենին Օլգան պատրաստ է գնալ հանուն իր երկրպագուներին մոտիվացնելու համար»,- ասվում է Beko ընկերության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Բուզովան ավելի վաղ ամուսնացած էր Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ: