Single Blog Title

This is a single blog caption

Կասիլյասը` Պիկեին. «Ոչ արժանի երկարաձգում»

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն առիթը բաց չի թողել «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեին ծաղրելու համար:

«Ինստագրամ»-ի իր էջում Կասիլյասն իր հին նկարներից է հրապարակել, իսկ Պիկեն նկարի տակ գրառում է կատարել. «Այս կոշիկները հագնելը հանցագործություն է»:

Կասիլյասն էլ պատասխանել է. «Դա այն ժամանակվա նորաձևությունն էր: Հա, ի դեպ, ոչ արժանի երկարաձգում»:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպանը ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2022թ.: