Single Blog Title

This is a single blog caption

Օբամեյանգը՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին. «Բավական է պատմություններ հորինել»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չի հաստատել տեղեկություններն այն մասին, որ ամռանը կարող էր «Բարսելոնա» տեղափոխվել:

Ֆուտբոլիստը թվիթթերում հաղորդագրություն է թողել, որտեղ կոչ է արել լրագրողներին դադարել պատմություններ հորինել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն բանից հետո, երբ ՊՍԺ-ն գնեց Նեյմարին, կատալոնական ակումբը հնարավորություն էր ստացել ձեռք բերել Օբամեյանգին, բայց ի վերջո, հրաժարվել էր այդ մտադրությունից:

«Բավական է պատմություններ հորինել»,- գրել է Օբամեյանգը:

Նշենք նաև, որ ավելի ուշ այս հաղորդագրությունը ջնջվել է: Այս մասին հաղորդում է Чемпионат-ը: