Single Blog Title

This is a single blog caption

Ունսուե. «Ժամանակը այնքան դանդաղ էր ընթանում «Կամպ Նոու»-ում»

«Սելտայի» գլխավոր մարզիչ Խուան Կարլոս Ունսուեն մեկնաբանել է Պրիմերայի շրջանակներում «Բարսելոնայի» դեմ կայացած հանդիպումը: Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվել է 2:2 հաշվով:

«Կամպ Նոու» մարզադաշտում ժամանակը այնքան դանդաղ է ընթանում, երբ նստած ես լինում հյուրերի պահեստայինների նստարանին: Ես վստահում եմ իմ թիմին, մենք լավ խաղացինք:

Ցանկանում եմ նշել Տեր Շտեգենին: Նա այժմ գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում: Եթե նա ներկայումս աշխարհի լավագույն դարպասապահը չէ, ապա նրանցից մեկն է»,- իր հարցազրույցում նշել է մասնագետը:

Ունսուեն ավելի վաղ աշխատել է կատալոնյան ակումբի մարզչական շտաբում: