Single Blog Title

This is a single blog caption

Ումտիտին լոգանք է ընդունել Աշխարհի Գավաթի հետ

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտին «Ինստագրամի» ու «Թվիթերի» իր էջերում լուսանկար է հրապարակել Աշխարհի Գավաթով:

Լուսանկարում ֆուտբոլիստը լոգանք է ընդունում Գավաթի հետ:

Ումտիտին լուսանկարին կցել է նաև գրառում.

«Այսպիսի գեղեցկության հետ ուզում ես անգամ բաղնիք գնալ»:

Աշխարհի առաջնությունում Ումտիտին մասնակցել է 5 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ: