Single Blog Title

This is a single blog caption

Ումտիտիի գործակալները պահանջներ են ներկայացրել «Բարսելոնային»

«Բարսելոնան» շարունակում է թիմի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիի հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունները։

Diario Sport-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացու գործակալները ակումբից պահանջել են՝ կրկնապատկել ֆուտբոլիստի աշխատավարձը՝ հասցնելով տարեկան 5-6 մլն եվրոյի։

Դա պայմանավորված է նրանով, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթր Յունայթեդը» պաշտպանին առաջարկում էր հենց այդքան աշխատավարձ։

«Բարսելոնան» իր հերթին ցանկանում է ավելացնել Ումտիտիի հրաժարագինը՝ 60 մլնից հասցնելով 200 մլն եվրոյի։

Հիշեցնենք, որ Ումտիտիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ լրանում է 2021 թվականին։