Single Blog Title

This is a single blog caption

Ումտիտիի գոլը Ֆրանսիային դուրս բերեց ԱԱ 2018-ի եզրափակիչ

ԱԱ-2018-ի կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Բելգիայի ընտրանուն ու դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին Ումտիտին անկյունայինի իրացումից հետո գրավեց Կուրտուայի դարպասը: Արդյունքում՝ «Բարսայի» պաշտպանի միակ գոլը հաղթանակ պարգևեց ֆրանսիացիներին: