Single Blog Title

This is a single blog caption

Ումտիտի. «Պոգբան ու Մոդրիչն աշխարհում լավագույնն են իրենց դիրքում»

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտին համեմատել է իր թիմակից Պոլ Պոգբային ու Խորվաթիայի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

«Նրանք շատ են տարբերվում իրարից: Անկեղծ ասած, նրանց միջև ընդհանուր ոչինչ չկա: Բայց, այնուամենայնիվ, նրանք երկուսն էլ ֆենոմենալ են ու աշխարհի լավագույն խաղացողներն իրենց դիրքում»,- ՈՒմտիտիի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: