Single Blog Title

This is a single blog caption

Ո՞վ է ամենից շատ աջակցում Ուսման Դեմբելեին

«Բարսելոնարի» հանդերձարանում թիմի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին ամենից շատ աջակցում է Ժերար Պիկեն։ Այս մասին գրում է Sport.es-ը։

«Ամաչկոտ, ինքնամփոփ, իսպաներենի չտիրապետող, տարիքով փոքր և հեշտ վնասվածք ստացող երիտասարդ ֆուտբոլիստին մեծապես աջակցում է Ժերար Պիկեն։

Նա օգնում է Դեմբելեին թիմում ինտեգրվելու և թիմակիցների հետ հաղորդակցվելու հարցում։ Պիկեն երիտասարդ ֆուտբոլիստի կողքին է եղել նաև այն ժամանակ, երբ վերջինս շարքից դուրս էր մնացել, և նրա նկատմամբ քննադատություններ էին հնչում»,_ գրում է թերթը։