Single Blog Title

This is a single blog caption

Ո՞րն էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստների նախընտրելի թիմը ՉԼ-ի 1/4 եզրափակչի համար

Ուրբաթ օրը «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մարզում չեն անցկացրել և անհամբերությամբ հետևել են ՉԼ-ի 1/4 եզրափակչի վիճակահանությանը, հայտնում է Sport.es-ը։

Ըստ թերթի՝ «Բարսայի» խաղացողները չէին ցանկանում 1/4 եզրափակչում հանդիպել իսպանական թիմերին՝ «Սևիլյային» և Մադրիդի «Ռեալին»։ «Անցանկալի» հակառակորդ էին նաև «Մանչեսթր Սիթին», «Բավարիան» և «Յուվենտուսը»։

Իսկ «Լիվերպուլն» ու «Ռոման» այն թիմերն են, որոնց «Բարսայի» խաղացողները կցանկանային հանդիպել, գրում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և «Ռոման» ՉԼ-ում հանդիպել են 2 մրցաշրջան առաջ։ Դիմակայությունն ավարտվել է 7։2 ընդհանուր հաշվով՝ հօգուտ «Բարսելոնայի»։