Single Blog Title

This is a single blog caption

Նոր տարում՝ նոր նպատակներ

Պենյա Բլաուգրանա Երեւանը Ամանորի շեմին սկսեց անդամագրությունն ու սկիզբ դրեց ֆան ակումբի ստեղծման ամենակարեւոր փուլերից մեկին:

2017-ը սկսում ենք բարդ ճանապարհով՝ շատ շուտով եզրագծին հասնելու նպատակով: Այդ ճանապարհին ձեզանից շատերի օգնությունն անպայման անհրաժեշտ կլինի:

Եթե ցանկանում եք մասնակցել նորությունների բաժնի աշխատանքներին կամ կարող եք գրել հետաքրքիր բլոգային գրառումներ, վերլուծություններ եւ պատմություններ, ապա գրեք editor@fcb.am էլ.հասցեին:

Եթե հետաքրքրող հարցեր կան՝ կապված ֆան ակումբի հետ, կարող եք գրել info@fcb.am հասցեին:

Մենք պատրաստվում ենք աշխատել մի շարք ընկերությունների հետ՝ սրճարաններ, փաբեր, կինոթատրոն, սպորտային, գրքի, հագուստի բրենդային խանութներ եւ այլն: Եթե հետաքրքրում է մեզ հետ համագործակցությունն ու նման որեւէ կազմակերպության ներկայացուցիչ եք, գրեք partner@fcb.am հասցեին:

Եթե կարծում եք, որ ձեր մասնագիտական հմտություններով՝ գրաֆիկական դիզայներ, թարգմանիչ, SMM մասնագետ եւ այլն, կարող եք օգնել մեր ֆան ակումբի բարգավաճմանը, ապա գրեք spartak.petrosyan@fcb.am էլ.հասցեին:

Թող որ 2017 թվականի բոլոր հաղթանակները նշենք միասին, իսկ պարտությունները թողնենք անցյալում: Շնորհավոր Ամանոր եւ Visca el Barca!