Single Blog Title

This is a single blog caption

NewsArmenia-ն՝ «Պենյա Բլաուգրանա Երեւանի» մասին

Новости-Армения լրատվական գործակալությունը գրել է «Պենյա Բլաուգրանա Երեւանի» մասին.

«Հայաստանում, ինչպես գիտենք, արդեն կա ՖԱ «Բարսելոնայի» առաջին ֆան ակումբը: “Новости-Армения”-ին հարցազրույց է տվել ֆան ակումբի նախագահ Սպարտակ Պետրոսյանը:

«Բարսելոնայի» ֆան ակումբը գրանցելու մտահղացումը եղել է դեռ 2 տարի առաջ: Ակումբի հետ համաձայության հասնել հաջողվել է մեկ տարի առաջ, երբ ես ծանոթացա ֆան ակումբ ստեղծելու կանոններին: 8-9 ամսվա ընթացքում մենք զբաղվեցինք թղթաբանությամբ և հունիսին տեղի կունենա ֆան ակումբի պաշտոնական բացումը»,- նշել է Պետրոսյանը, ավելացնելով, որ հայկական ֆան ակումբը երրորդն է ԱՊՀ պետությունների տարածքում:

Ֆան ակումբ ստեղծելու նպատակը, նրա խոսքերով, Բարսայի ֆաներին համախմբելն է:

Ավելի մանրամասն՝ այստեղ: