Single Blog Title

This is a single blog caption

Նեմարը, հնարավոր է, չմասնակցի Էլ Կլասիկոյին

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կարող է որակազրկվել:

Բրազիլացին հեռացվել էր Պրիմերայի 31-րդ տուրի շրջանակներում կայացած «Մալագայի» դեմ հանդիպման (0:2) 65-րդ րոպեին՝ կոպիտ խաղալով Դիեգո Լյորենտեի նկատմամբ:

Դաշտից հեռացվելու ժամանակ Նեյմարը հեգնական ծափահարություններ է հասցեագրել եզրային մրցավարին: Եթե վերահսկիչ կարգապահական հանձնաժողովը որոշի պահվածքի համար պատժել հարձակվողին, ապա Նեյմարը կորակազրկվի 2 կամ 3 խաղով:

Այսպիսով, Նեյմարը կարող է բաց թողնել Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը, որը կկայանա ապրիլի 23-ին: