Single Blog Title

This is a single blog caption

Նեյմարը շնորհավորել է Կոուտինյոյին և ծաղրել նրա սանրվածքը

Այսօր՝ հունվարի 8-ին, Կամպ-Նոու մարզադաշտում տեղի ունեցավ Ֆիլիպպե Կոուտինյոյի շնորհանդեսը: Ֆուտբոլիստը պաշտոնապես ներկայացվեց կատալոնացիների երկրպագուներին: Այդ առիթով «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Նեյմարը, ով ամռանը 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ, շնորհավորել է հավաքականում իր խաղընկերոջը և անդրադարձել նրա սանրվածքին.

«Շատ ուրախ եմ քեզ համար և ցանկանում եմ միայն հաջողություններ: Վստահ եմ՝ դու երջանիկ կլինես ու կնվաճես ողջ աշխարհը:

Միայն ասա՝ հիմա նման սանրվածքնե՞րն են նորաձև», – իր ինստագրամյան էջում գրել է Նեյմարը: