Single Blog Title

This is a single blog caption

Նեյմարը դատի է տվել «Բարսելոնային»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կրկին դատի է տվել «Բարսելոնային»: Այս մասին հայտնում է Diario Sport-ը:

Բրազիլացին կարծում է, որ կատալոնացիներն իրեն չեն վճարել աշխատավարձի մի մասը, որը պետք է ստանար ՊՍԺ տեղափոխությունից հետո:

Բացի այդ, ֆուտբոլիստը կարծում է, որ ակումբը պարտավոր է վճարել բոնուսների մի մասը, որը պետք է ստանար պայմանագիրը երկարաձգելուց հետո: Ընդհանուր գումարը կազմում է 3,5 մլն եվրո:

Նեյմարը հայտարարել է, որ «Բարսելոնան» գործում է «բացառապես անբարեխղիճ» ու «վրեժ» է լուծում ՊՍԺ տեղափոխության համար:

Նշվում է, որ Նեյմարը հետ կկանչի իր բողոքը, եթե ամռանը տեղափոխվի «Բարսելոնա»: