Single Blog Title

This is a single blog caption

Նեյմարը՝ ՊՍԺ-ի նախագահին. «Ես ուզում եմ վերադառնալ տուն՝ Բարսելոնա»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Իր ցանկության մասին ֆուտբոլիստը հայտնել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆիին:

«Ես ուզում եմ վերադառնալ տուն՝ «Բարսելոնա»: Ես չեմ ուզում այլև խաղալ ՊՍԺ-ում»:

Ըստ Mundo Deportivo-ի՝ փարիզյան ակումբը պատրաստ է վաճառել Նեյմարին, եթե ֆինանսական լավ առաջարկ ստանա:

Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությանը Նեյմարին վերադարձնելու խնդրանքով դիմել է նաև թիմի առաջատար Լեո Մեսսին: