Single Blog Title

This is a single blog caption

Նեյմարն ուզում է ՊՍԺ-ում տեսնել «Բարսելոնայի» աստղերից մեկին

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին։

Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ Նեյմարն արդեն խնդրել է իր ակումի ղեկավարությանը՝ բանակցություններ սկսել կատալոնական ակումբի հետ։

Ըստ բրազիլացու՝ ՊՍԺ-ի դարպասապահներ Ալֆոնս Արեոլան և Կևին Տրապը թոփ մակարդակի դարպասապահներ չեն, և Նեյմարն ուզում է ակումբում տեսնել խոստումնալից գերմանացուն։