Single Blog Title

This is a single blog caption

Նեյմարի շրջապատից հերքել են Մեսսիի խոսքերը բրազիլացու մասին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մտերիմներից մեկն արձագանքել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խոսքերին:

32-ամյա արգենտինացին ծավալուն հարցազրույց է տվել, որում, մասնավորապես, ասել է.

«Նեյմարը շատ է ցանկանում վերադառնալ «Բարսելոնա»»:

Մեսսին նաև ավելացրել է, որ անձամբ ինքն էլ կցանկանար, որ բրազիլացին վերադառնա կատալոնական ակումբ:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ Նեյմարի մտերիմը զարմանքով է արձագանքել «Բարսելոնայի» ավագի խոսքերին՝ հայտարարելով, որ այդ խոսքերը «չեն համապատասխանում իրականությանը» և ավելի շուտ արտահայտում են անձամբ Մեսսիի ցանկությունները:

Հավաստիացվում է, որ Նեյմարը ցանկանում էր «Բարսելոնա» վերադառնալ 6 ամիս առաջ, բայց հիմա դա այդպես չէ: