Single Blog Title

This is a single blog caption

Նեյմարի հայր. «ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» բանակցությունները չեն ավարտվել»

Նեյմար դա Սիլվան՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը, խոսել է որդու հավանական տեղափոխության մասին.

«Նեյմարի պայմանագրում չկար հրաժարագնի մասին կետ և դա բարդացրեց իրավիճակը:

Մենք չկարողացանք գալ ընդհանուր համաձայնության: Արեցինք ամեն ինչ Նեյմարի համար և կարծում եմ՝ արդյունքը լավագույնն էր այս վիճակում:

Բանակցությունները երկու ակումբների միջև չեն վերջացել:  Նեյմարը ցանկանում է խաղալ այնտեղ, որտեղ երջանիկ է, իսկ «Բարսելոնայում» նա շատ երջանիկ էր»,- Նեյմար ավագի խոսքերը մեջբերում է Paris United-ը: